.jpg)
Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա. ԱՀԾ
ՀՀ արտաքին հետախուզության ծառայության 2026 թվականի գնահատականը Հայաստանի և ՀԱՊԿ հարաբերությունների մասով չի տարբերվում անցյալ տարվա գնահատականից։
Ծառայությունը նշում է, որ Հայաստանի կողմից ՀԱՊԿ անդամության «ապասառեցում», ամենայն հավանականությամբ, տեղի չի ունենա։
«Սա շարունակում ենք գնահատել որպես տարածաշրջանային անվտանգային կառույցի հեղինակության մարտահրավեր և հետևությունների աղբյուր կառույցի մյուս անդամ պետությունների համար»,-նշված է զեկույցում։