.jpg)
Վրաստանի փորձը՝ ՀՀ-ում․ 20% ավելի էժան դեղորայք կլինի ՀՀ-ի համար․ Կարապետյան (Տեսանյութ)
40 000 դրամ թոշակի պարագայում քաղաքացին 20 000-ը դեղերին է տալիս։ ՀՀ-ում 5000 դրամից բարձր դեղերն անգամներով ավելի էժան են Վրաստանում․ Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի շնորհանդեսին հայտարարեց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։
Նա նշեց, որ շուրջ 20% ավելի էժան դեղորայք կլինի ՀՀ-ի համար։ «Այս ամենի համար մենք ուսումնասիրել ենք Վրաստանի փորձը․ Վրաստանում դեղերը անգամներով ավելի էժան են, քան ՀՀ-ում։ Ինչու է այդպես․ պետությունը վարում է քաղաքականություն, որը կոչվում է PRP, այսինքն՝ ԵՄ այն երկրները, որտեղից վրացական բիզնեսը գնում է դեղեր, հաշվարկում են, թե գնելու պարագայում Վրաստանում առավելագույն ինչ գին կարող է ունենալ այդ դեղը»,- ասաց նա և նշեց, որ այս քայլի արդյունքում ապահովել են դեղերի էական էժանացում։