Տիգրան Ավինյանին բիզնես կլասի համար այդքան խայտառակ արեցին, բայց հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես կլասով է գնացել, բա դա լկտիացում չէ՞. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)
28/01/2026 15:51

Տիգրան Ավինյանին բիզնես կլասի համար այդքան խայտառակ արեցին, բայց հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես կլասով է գնացել, բա դա լկտիացում չէ՞. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)

AntiCor հակակոռուպցիոն հարթակն անցկացնում է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանն ասաց, որ ՔՊ-ականների համար խախտում անելը ձրի է, «անուշ ախպերների» համար՝ շինարարության ընթացքում 500 դոլար, անծանոթին՝ 3 հազար դոլար։

«Հիմա դա համակարգային կոռուպցիա՞ է, թե՞ չէ»,- ընդգծեց նա։

Մանուկյանի խոսքով՝ Երևանի բյուջեն 400 միլիոն դոլար է, բայց որևէ մեկը տեսնո՞ւմ է, թե այդ գումարը որտեղ է ծախսվում։

Մանուկյանն ասաց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին բիզնես կլասի համար այդքան խայտառակ արեցին, բայց հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես կլասով է գնացել։

«Բա դա լկտիացում չէ՞»,- նշեց նա։

Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Տիգրան Ավինյանին բիզնես կլասի համար այդքան խայտառակ արեցին, բայց հաջորդ գործուղումը Լոնդոն ու Մադրիդ էլի բիզնես կլասով է գնացել, բա դա լկտիացում չէ՞. Մեսրոպ Մանուկյան (Տեսանյութ)