Հոգևորականների բռնաճնշումների փաստը հերքելը շարքային ստախոսություն է․ Հովհաննես Խուդոյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին (Տեսանյութ)
28/01/2026 22:02

Հոգևորականների բռնաճնշումների փաստը հերքելը շարքային ստախոսություն է․ Հովհաննես Խուդոյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին (Տեսանյութ)

Արտգործնախարար Արարատ Միրզոյանը ԵԽԽՎ նստաշրջանում հայտարարել է, թե Հայաստանում հոգևորականների նկատմամբ հալածանքներ, բռնաճնշումներ չկան։

Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Aysor.am-ի հետ զրույցում ընդգծում է՝  ԱԳ նախարարի և իր շրջապատի նմանօրինակ հայտարարությունները որքան էլ պարբերաբար կրկնվեն, ոչ մի աղերս չունեն իրականության հետ։

«Փաստն այն է, որ քաղաքական հետապնդումներ կան, նաև հոգևորականներն են հետապնդվում։ Ակնհայտ ապօրինի միջամտություն է տեղի ունենում եկեղեցու ներքին կյանքին, բռնազավթվում են եկեղեցիներ, խոչընդոտվում են ծիսակատարությունները։ Հոգևորականների հետ խոսում են շանտաժի և սպառնալիքի լեզվով, նույնիսկ դատարանների միջոցով փորձում են միջամտել  եկեղեցու ինքնակառավարմանը։ Սա բոլորի համար հստակ տեսանելի է։ Այլ հարց է,  թե այս կամ այն միջազգային դերակատարը կցանկանա՞ արդյոք այդ մասին արտահայտվել, թե՞ ոչ։ Բայց ակնհայտ է՝ քաղաքական հետապնդումներ և բռնաճնշումներ կան, և այդ ակնհայտ փաստերի մասին հակառակը պնդելը շարքային ստախոսի վարքագիծ է»,-ասում է փաստաբանը։

Այսօր AntiCor հակակոռուպցիոն հարթակը, որն արդեն գործում է 4 ամիս, անցկացրել է կոռուպցիայի կանխարգելման թեմայով աշխատաժողով։ Միջոցառմանը մասնակցել են ամենատարբեր ոլորտների ներկայացուցիչներ, որոնք խոսել են իրենց գործունեության ոլորտում առաջացած կոռուպցիոն ռիսկերից, դրանց նպաստող պայմաններից, դրանց հակազդման միջոցներից և ընդհանրապես կոռուպցիայի և դրա դեմ պայքարի փիլիսոփայությունից։

Հոգևորականների բռնաճնշումների փաստը հերքելը շարքային ստախոսություն է․ Հովհաննես Խուդոյանը՝ Արարատ Միրզոյանի հայտարարության մասին (Տեսանյութ)