Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է, զգուշացրեց՝ բոլոր միջոցներն օգտագործելու են, որ Վեհափառ Հայրապետին հեռացնեն Մայր Աթոռից
29/01/2026 12:44

Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է, զգուշացրեց՝ բոլոր միջոցներն օգտագործելու են, որ Վեհափառ Հայրապետին հեռացնեն Մայր Աթոռից

Միջազգային հարթակներում որևէ հարցի քննարկման հետ կապված խնդիր չունենք, այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ստրասբուրգում քննարկմանը, որտեղ խոսվել է եկեղեցի-պետություն հակամարտության մասին։

«Մեր գործելակերպը թափանցիկ է, հստակ ու հիմնավորված»,- ասաց նա։

Ըստ նրա՝ եկեղեցի-պետություն հակամարտություն չկա, կա «եկեղեցում իշխանությունը ուզուրպացրած անձ»։

«Նա ոչ մի պայմանով չի կարող լինել այդ պաշտոնում, մենք հնարավոր բոլոր օրինական ու թույլատրելի միջոցները ձեռնարկելու ենք նրան իրեն ոչ արժանի տեղից դուրս բերելու համար»,-ասաց եկեղեցուն դեմ դուրս եկած Փաշինյանը։

Նիկոլ Փաշինյանն անդրդվելի է, զգուշացրեց՝ բոլոր միջոցներն օգտագործելու են, որ Վեհափառ Հայրապետին հեռացնեն Մայր Աթոռից