Քննչական կոմիտեն՝ ընդդեմ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի՞. եպիսկոպոսներին հերթով արգելում են բացակայել երկրից
31/01/2026 20:26

Քննչական կոմիտեն՝ ընդդեմ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի՞. եպիսկոպոսներին հերթով արգելում են բացակայել երկրից

Հայկազուն արքեպիսկոպոս Նաջարյանի, Տեր Մուշեղ եպիսկոպոս Բաբայանի, Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի նկատմամբ ևս երկրից չբացակայելու արգելք կիրառեցին։

Հիշեցնենք՝ այսօր Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամներին ծանուցագրեր էին հանձնել, կանչել ՔԿ՝ պնդելով, թե նրանք «մեղադրվում են դատական ակտի կատարմանը խոչընդոտելու արարքի կատարման մեջ»:

Հիշեցնենք նաև, որ փետրվարի կեսին Ավստրիայում նախատեսված է անցկացնել Եպիսկոպոսաց ժողովը, Գերագույն Հոգևոր Խորհրդի եպիսկոպոս անդամների նկատմամբ երկրից բացակայելու արգելք կիրառելը հենց այս հանգամանքով է պայմանավորվում։

Քննչական կոմիտեն՝ ընդդեմ Ավստրիայում կայանալիք Եպիսկոպոսաց ժողովի՞. եպիսկոպոսներին հերթով արգելում են բացակայել երկրից