Բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ. Տեր Վանանդ (տեսանյութ)
01/02/2026 20:55

Բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ. Տեր Վանանդ (տեսանյութ)

Մինչ Պաշտպանության նախարարությունից հերքում են, թե փորձում են ճնշել գնդերեցներին, որ միանան եկեղեցու դեմ արշավին, Տեր Վանանդ քահանա Անդրեասյանը պնդում է, որ բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ։

Հոգևորականները, սակայն, մերժել են նրանց։

«Մեր վերջնական պատասխանը ոչ է եղել, մենք մեր խոնարհումն ենք բերում մեր եկեղեցուն ու Վեհափառ Հայրապետին»,- նշել է Տեր Հայրը։

Հիշեցնենք՝ Սուրեն Պապիկյանի հրամանով՝ 20 և ավելի տարիներ իր հոգևոր ծառայությունը բերած ՀՀ ԶՈւ Հոգևոր առաջնորդությունը լուծարվել է։

Բարձրաստիճան զինվորականները բանակում ծառայություն իրականացնող հոգևորականներին առաջարկել են դուրս գալ Վեհափառ Հայրապետի դեմ. Տեր Վանանդ (տեսանյութ)