Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել մասնակցելու այսօրվա դատական նիստին
04/02/2026 12:56

Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել մասնակցելու այսօրվա դատական նիստին

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր տեղի է ունենալու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանի վերաբերյալ դատական նիստը։

Միքայել Սրբազանը կմասնակցի դատական նիստին, այս մասին Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սրբազանի փաստաբանական խմբի անդամ Մարինե Ֆարմանյանը։

«Միքայել Սրբազանը դատական նիստին մասնակցելու ցանկություն է հայտնել»,-ասաց պաշտպանը։

Հիշեցնենք՝ Սրբազանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, որտեղ առաջին վիրահատությունից հետո վերականգնողական փուլ է անցնում և պատրաստվում է երկրորդ վիրահատությանը։

«Այսօրվա նիստին քննվելու է պաշտպանների կողմից ներկայացրած վերաքննիչ բողոքը՝ արդարացման հիմքով, և դատախազների վերաքննիչ բողոքը՝ պատժաչափը ավելացնելու վերաբերյալ»,-տեղեկացրեց Մարինե Ֆարմանյանը։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Միքայել Սրբազանը ցանկություն է հայտնել մասնակցելու այսօրվա դատական նիստին