2025թ.-ին Ադրբեջանից Հայաստան է եկել 7 և Թուրքիայից՝ 13 441 զբոսաշրջիկ
10/02/2026 14:03

2025թ.-ին Ադրբեջանից Հայաստան է եկել 7 և Թուրքիայից՝ 13 441 զբոսաշրջիկ

2025 թվականի հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստան է այցելել ընդհանուր 2 263 642 զբոսաշրջիկ։

Aysor.am-ի դիտարկմամբ՝ ՀՎԿ-ի տարեկան ամփոփ տվյալներով, 2025թ.-ին Ադրբեջանից Հայաստան է եկել 7 զբոսաշրջիկ, նրանք ՀՀ-ում մնացել են միջինը 18 օր։

Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 21-ին ուղիղ չվերթով ադրբեջանցի փորձագետներ էին ժամանել Երևան։ 

Թուրքիայից ՀՀ եկած զբոսաշրջիկների թիվը նախորդ տարվա համեմատ 6,2 տոկոսով աճել է՝ 13 441։ 

Հայաստան այցելած թվով ամենաշատ զբոսաշրջիկները շարունակում են մնալ ՌԴ-ից, թեև նախորդ տարվա համեմատ 1,7%-ով նվազել է նրանց թիվը՝ կազմելով 921 704։

Հաջորդ հորիզոնականում Վրաստանն է՝ 288 578 զբոսաշրջիկ, ապա Իրանը՝ 182 364 զբոսաշրջիկ։

ԱՄՆ - 60 891 զբոսաշրջիկ

Չինաստան - 45 004 զբոսաշրջիկ

Ֆրանսիա - 35 847 զբոսաշրջիկ

Գերմանիա - 34 136 զբոսաշրջիկ

Հնդկաստան - 28 450 զբոսաշրջիկ

Ուկրաինա - 27 648 զբոսաշրջիկ

Իտալիա- 22 669 զբոսաշրջիկ

Բելառուս - 16 735 զբոսաշրջիկ։

Հեղինակ`Նելլի Լազարյան
2025թ.-ին Ադրբեջանից Հայաստան է եկել 7 և Թուրքիայից՝ 13 441 զբոսաշրջիկ