Միքայել Սրբազանը դարձյալ վիրահատվել է
10/02/2026 12:28

Միքայել Սրբազանը դարձյալ վիրահատվել է

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազան Աջապահյանն այսօր առավոտյան դարձյալ վիրահատվել է։

Այս մասին Aysor.am-ը տեղեկացավ նրա պաշտպաններից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սրբազանը գտնվում է հետվիրահատական փուլում,  լրացուցիչ հետազոտություններ է անցնում՝ երկրորդ վիրահատություն ունենալու համար։

Հիշեցնենք՝ Սրբազանն այս պահին գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում, չնայած նրան, որ դատարանի որոշմամբ  խափանման միջոց կալանքը փոխարինվել էր տնային կալանքով՝ համակցված բացակայելու արգելքով։

Հեղինակ`Սյուզի Մելքոնյան
Միքայել Սրբազանը դարձյալ վիրահատվել է