Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին անցնում է Հայաստանով. Փաշինյան (Տեսանյութ)
11/02/2026 17:10

Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին անցնում է Հայաստանով. Փաշինյան (Տեսանյութ)

Ապաշրջափակման համատեքստում գործնական չկա այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Երկաթուղու՝ Իջևանի հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ ցավոք, 30 տարուց ավելի է, Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որն, ըստ էության, ընդհատել է երկաթուղին։ Դա լուծելի հարց է, կախված նրանից, թե ինչպիսի հոսքեր կանցնեն այդտեղով։ Եթե այդ երկաթուղին շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ»,-ասաց Փաշինյանը։

Նա նշեց, թե հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին Իջևանն Ադրբեջանին կապող երկաթուղին է։ 

«Եթե Իջևան-Հրազդանի երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ ճանապարհն է»։

Փաշինյանն ասաց նաև, թե հայկական բիզնեսը պետք է արձանագրի, որ Ադրբեջանով արտահանման երկաթուղային ուղին բաց է։

Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին անցնում է Հայաստանով. Փաշինյան (Տեսանյութ)