Մտավախություն չկա, որ ատոմակայանի՝ նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի մեջ գտնվելու պատճառով կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ. ՀԾԿՀ նախագահ
16/02/2026 14:56

Մտավախություն չկա, որ ատոմակայանի՝ նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի մեջ գտնվելու պատճառով կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ. ՀԾԿՀ նախագահ

Մտավախություն չկա, որ ատոմակայանի՝ նախատեսվածից երեք ամիս ավելի կանգառի մեջ գտնվելու պատճառով կունենանք էլեկտրաէներգիայի դեֆիցիտ, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը։

«Այդ բացը լրացվում է այլ կայանների ավելի աշխատանքի ճանապարհով, հետևաբար, վստահեցնում եմ ձեզ, որ նման մտավախություն չունենք»,- ասաց նա։

Մեսրոպյանը նշեց, որ ցանկացած պահի Հայաստանը այս կամ այն էլեկտրակայանը կարող է փոխարինել կանգառի մեջ գտնվող էլեկտրակայանով։

«Այլ բան է, թե դրա արդյունքում ինչպիսի սակագին կստանանք»,- ընդգծեց նա։