Հոգևորականների ծառայության սահմանափակումը Զինված ուժերում որևէ լավ նպատակի չի բերի. Դավիթ Տոնոյան
18/02/2026 12:40

Հոգևորականների ծառայության սահմանափակումը Զինված ուժերում որևէ լավ նպատակի չի բերի. Դավիթ Տոնոյան

Իմ պաշտոնավարման ընթացքում ես ամեն ինչ արել եմ, որ գնդերեցների ծառայությունը Պաշտպանության նախարարությունում լինի ավելի բարվոք, News.am-ի և 24 News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը։

«Գնդերեցների ծառայությունը Զինված ուժերում նաև պատերազմի և ճգնաժամային փուլում եմ շատ բարձր գնահատել, շատ բարձր»,-ասաց Տոնոյանը։

Նախկին նախարարի խոսքով՝  Հայ առաքելական եկեղեցու հոգևորականների ծառայության խոչընդոտումը կամ սահմանափակումը Զինված ուժերում որևէ լավ նպատակի չի բերի: 

«Հենց բարոյահոգեբանական իմաստով. մեր զինծառայողների 90 տոկոսից ավելին Հայ առաքելական եկեղեցու հետևորդներ են»,-ասաց Դավիթ Տոնոյանը։