80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան (Տեսանյութ)
26/02/2026 14:17

80 մլրդ դրամ կհատկացվի թոշակների բարձրացումն ապահովելու համար, գումարն ունենք. Թորոսյան (Տեսանյութ)

«Կառավարությունն ունի 2021-26թթ․ ծրագիր, որն իրագործում է։ Կառավարությունը գործում է մինչև նոր կառավարության ձևավորումը և ցանկացած գորոծողություն, որն իրականացնում է կառավարությունը, ըստ էության, լեգիտիմ է և տեղավորվում է այդ ծրագրի շրջանակներում կամ բխում է ծրագրից: Բայց կան օբյեկտիվ հանգամանքներ, որոնք նոր են ի հայտ եկել․ դա 2025թ․ մեր տնտեսական աճի ցուցանիշն է, որը մեզ հիմք է տալիս այլ հետևություններ անել՝ հարկաբյուջետային քաղաքականության, նաև որոշումներ կայացնել, որոնք մինչև դա ավելի ռիսկային էին թվում։ Եվ դրանով պայմանավորված որոշում է կայացվել բարձրացնել կենսաթոշակները», - կառավարության նիստից հետո լագրողների հետ ճեպազրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը՝ պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ հենց այս պահին որոշվեց բարձրացնել կենսաթոշակները:

Նա մանրամասնեց, որ բյուջետային միջոցները, որոնք պետք կգան այս տարի այդ ծախսը հոգալու համար, կլինեն մոտ 80 միլիարդ դրամի շրջանակներում, որն ունեն, և վերաբաշխումների միջոցով կտեղափոխեն նախարարության բյուջե: