Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք. Պաշտպանության փոխնախարարը՝ տարածաշրջանում զարգացումների մասին
02/03/2026 12:11

Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք. Պաշտպանության փոխնախարարը՝ տարածաշրջանում զարգացումների մասին

Հայաստանում խաղաղություն է, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը՝ անդրադառնալով Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ և Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին։

«Ցանկանում եմ, որ այս իրողությունը հաշվի առնելով՝ շարժվենք առաջ»,- նշեց նա։

Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ այս հարցի շուրջ անվտանգության խորհրդի նիստ է տեղի ունեցել, պատկան մարմինները մտահոգությունները փարատելու համար աշխատում են։

«Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք»,- հավելեց նա։

Հայաստանում առկա է խաղաղություն, այդ տրամաբանությամբ իրողությունը գնահատեք. Պաշտպանության փոխնախարարը՝ տարածաշրջանում զարգացումների մասին