.jpg)
Եկեղեցին հաղթահարելու է փորձությունները, Աստվածահիմն և Սուրբ Հոգու առաջնորդությամբ գործող կառույցը չի կարող պարտվել. Տեր Մաղաքիա (Տեսանյութ)
Հայ առաքելական սուրբ եկեղեցում այս կիրակին Մեծ Պահքի 4-րդ կիրակին էր։ Պահքի ընթացքում հրաժարվում են ոչ միայն որոշակի կերակուրներից, այլև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից: Զղջումը, աղոթքը, ապաշխարանքը հիմնական պայմաններն են Աստծո բուժիչ և քավիչ զորությունը ստանալու:
Եկեղեցին այս օրերին փորձությունների միջով է անցնում ու Պահեցողության այս ընթացքում դժվար է չհուսահատվել, չչարանալ։
Արագածի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանն Aysor.am-ի հետ զրույցում նշում է՝ ընդհանրապես, յուրաքանչյուր քրիստոնյա երբեք չպետք է հուսահատվի, հուսահատությունը թերահավատության նշան է։
Ամեն շաբաթ տարբեր եկեղեցիներում միասնական ժամերգություններ են տեղի ունենում։ Հոգևորականները հավատավոր հայ ժողովրդի հետ աղոթում են հայ ազգի, հայ եկեղեցու, քրիստոնյայի ամրության ու հավատքի զորացման համար։
Տեր Մաղաքիան կարծում է, որ եկեղեցին արդեն հաղթահարել է փորձությունները, իսկ եթե չի էլ հաղթահարել՝ կհաղթահարի։
Պահեցողությունը լավագույն առիթն է, որ մարդն իր մեջից դուրս թողնի բացասականը, որը քրիստոնյային հարիր չէ, վերագտնի այն ամուր հավատքը, որն ուներ, փորձի ապրել Աստծո կամքի ու խոսքի համաձայն։