Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար
23/03/2026 11:49

Թուրքիայի հետ ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն. ԱԳ նախարար

Մենք ունենք բավականին դինամիկ, դրական և խոստումնալից երկխոսություն Թուրքիայի հետ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։

«Կա որոշակի աշխատանք, որը գետնի վրա տարվում է: Տեղի են ունեցել Գյումրի-Կարս երկաթուղու և ճանապարհի վերագործարկմանը վերաբերող քննարկումներ: Կա համատեղ աշխատանքային խումբ: Այս աշխատանքային խմբի երկու հանդիպում է տեղի ունեցել: Գնացել են, տեղում ենթակառուցվածքները նայել են այս կողմից, ենթակառուցվածքները նայել են մյուս կողմից: Նույնիսկ մշակութային ոլորտում հիմա քննարկվում է, և իրավական հիմքերն են հստակեցվում, կամ մեխանիզմներն ենք փորձում հասկանալ, օրինակ՝ Անիի կամ պատմական կամրջի համատեղ վերականգնման հնարավորությունը։

Քննարկվում է նույնիսկ երկու երկրների բուհերում միմյանց ուսանողներին կրթաթոշակներ սահմանելու հնարավորությունը»,- ասաց Միրզոյանը։