.jpg)
Եթե պետությունը կարողանում է միջամտել եկեղեցու կյանքին, չունի զսպող հանգամանք հատելու կարմիր գծերը. Տիգրան Աբրահամյան (Տեսանյութ)
Խորհրդարանում տեղի են ունենում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախաձեռնած «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակը» խորհրդարանական լսումները:
Հարցը զեկուցող խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն ասաց, որ այսօր, եթե պետությունը կարողանում է միջամտել եկեղեցու ներքին կյանքին, հոգևորականների ձերբակալել, ապա չունի զսպող հանգամանք հատելու կարմիր գծերը, որոնք կարող են անդառնալի հետևանքներ ունենալ:
Նշենք, որ «Պատիվ ունեմ» խմբակցությունը նախաձեռնել է «Պետություն-ազգային եկեղեցի հարաբերությունների ներկա վիճակի առնչությամբ» հայտարարության նախագիծը, որը քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում։
Հանձնաժողովի նախագահի տեղակալ Արուսյակ Ջուլհակյանն ասել էր՝ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը տեղեկացրել է, որ խմբակցության նախաձեռնությամբ հարցի վերաբերյալ լինելու են խորհրդարանական լսումներ և հնարավոր է, որ լսումների արդյունքում իրենք ստիպված լինեն լրամշակել ԱԺ հայտարարության տեքստը: