Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ. Արտաշես Իկոնոմով
03/04/2026 13:18

Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ. Արտաշես Իկոնոմով

Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ՝ Հանրային հեռուստաընկերության միջոցով, այս մասին Գլխավոր դատախազության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց «Նժար» կուսակցության համահիմնադիր Արտաշես Իկոնոմովը:

Նրա կարծիքով՝ իշխանության ներկայացուցիչները և ՔՊ-ականները «զավթել» են Հանրային հեռուստաընկերությունը։

«Թույլ չեն տալիս, որ մենք էլ ընտրություններից առաջ մարդկանց ներկայացնենք մեր ծրագրերը: Այն, ինչ հիմա կատարվում է, հիբրիդային պատերազմ է: Թե՛ Հանրային հեռուստաընկերության ղեկավարությունը, թե՛ Հեռուստառադիոյի ղեկավարությունը, թե՛ Դատախազությունն ու ԱԱԾ-ն պետք է հասկանան, որ պատասխանատվություն են կրում այն չափով, որ չափով Նիկոլ Փաշինյանը»,- ասաց ընդդիմադիր գործիչը:

Նշենք, որ «ՆԺԱՐ» սահմանադրական շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում Գլխավոր դատախազության շենքի դիմաց: Նրանք իրենց բողոքները դիմում-նամակի տեսքով փոխանցեցին Աննա Վարդապետյանի ղեկավարած գլխավոր դատախազությանը:

Նիկոլ Փաշինյանը հիբրիդային պատերազմ է տանում հայ ժողովրդի դեմ. Արտաշես Իկոնոմով