.jpg)
18-ամյա Դավիթին «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխել իր իսկ շահերից ելնելով. պարզաբանում
18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխել իր իսկ շահերից ելնելով, այս մասին Aysor.am-ին հայտնել են ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- Aysor.am-ին ասաց Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը հայտնել է, որ Դավիթի վիճակը լավ չէ։
«Դավիթի կյանքի իրավունքն է վտանգի տակ, էս էրեխուն հիվանդանոց տեղափոխեք, ոչ թե հիմա էլ այլ ՔԿՀ»,- նշել է փաստաբանը։
Հիշեցնենք՝ Սուրբ Աննա եկեղեցում Նիկոլ Փաշինյանի հետ միջադեպի մասնակից դպրոցական 18-ամյա Դավիթ Մինասյանը դատավոր Մնացական Մարտիրոսյանի որոշմամբ 2 ամսով կալանավորվեց։
Դավիթ Մինասյանը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ մուտք չգործած՝ գիտակցությունը կորցրել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց, իսկ այսօր, արդեն, Դավիթին տեղափոխել են «Աբովյան» ՔԿՀ։