.jpg)
Դավիթին տեղափոխել են հիվանդանոց
Դավիթին տեղափոխել են Նաիրի ԲԿ․ տեղեկությունը քիչ առաջ հայտնեց նրա փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը։
Այսօր ավելի վաղ փաստաբանը գրել էր, որ Դավիթի վիճակը կրկին վատացել է․ «Հիմա Աբովյան ՔԿՀ-ում է»։
Հիշեցնենք, որ 18-ամյա Դավիթ Մինասյանին «Արմավիր» ՔԿՀ-ից «Աբովյան» ՔԿՀ են տեղափոխել։ Aysor.am-ին ՀՀ ԱՆ Քրեակատարողական ծառայությունից ասել են, որ դա արել են նրա իսկ շահերից ելնելով։
«Տեղափոխման հիմքում ընկած է անձի լավագույն շահը, հաշվի է առնվել ազատությունից զրկված անձի տարիքը և միջնակարգ կրթության շարունակականության ապահովման կարևորությունը»,- Aysor.am-ին ասել է Քրեակատարողական ծառայության մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։