.jpg)
Իմ ասածների մեջ սպառնալիք չկա. Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց Սամվել Կարապետյանի մասին արած իր հայտարարությունը (Տեսանյութ)
Իմ ասածների մեջ սպառնալիքի որևէ էլեմենտ չկա, այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մեկնաբանելով Սամվել Կարապետյանի մասին իր հայտարարությունը:
«Ձեր ասած անձը խոստումներ է տվել որոշ շրջանակների, այդ թվում՝ Հայաստանից դուրս, որոնք որոշակի լծակներ ունեն իր ունեցվածքի վրա։ Ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է։ Ես դրա համար շատ ցավում եմ, չէի ուզի, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- պարզաբանեց Փաշինյանը:
Հիշեցնենք՝ Փաշինյանը օրեր առաջ Սամվել Կարապետյանի մասին հետևյալ հայտարարությունն էր արել.
«Կալուգացի Սամվելն իր խոսնակների միջոցով ինձ հորդորում է չվախենալ։ Ախր ոնց չվախենամ, վախենում եմ մինչև տարվա վերջ միլիարդատերից դառնաս բոմժ»:
Ի պատասխան Նարեկ Կարապետյանն ասել էր. «Ահա թե ինչ է լինում, երբ հոգով բոմժը դառնում է վարչապետ»: