.jpg)
«Հանգամանքները պարզելու նպատակով ընթանում է քննություն». ՊՆ-ից օրվա ավարտին հաստատեցին զինվորի մահվան փաստը
ՊՆ-ից օրվա ավարտին հաստատեցին զինվորի մահվան փաստը։
Նախարարության մամուլի խոսնակը սոցցանցի իր էջում գրել է.
«Ապրիլի 14-ին մահացել է զինծառայող Նարեկ Արշակի Հակոբյանը։
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:
Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին»։
Ավելի վաղ հայտնել էինք, որ զինծառայող է մահացել։