.jpg)
«Որ մեղադրող կողմից դա պետք է լսեի՝ անակնկալ էր ու շատ հաճելի». դատախազը հայտարարեց՝ Արշակ Սրբազանը հեղինակություն ունեցող անձ է, Սրբազանն ասաց՝ զգացված է (Տեսանյութ)
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի գործով մեղադրող դատախազն այսօր միջնորդեց, որ Արշակ Սրբազանի նկատմամբ խափանման միջոց կիրառվի կալանավորումը։
Ըստ դատախազի՝ Արշակ Սրբազանը հեղինակություն ունեցող անձ է ու Սրբազանի ազատության մեջ լինելը կարող է ռիսկ ստեղծել վկաների վրա ազդելու, նրանց ցուցմունքները խեղաթյուրելու ուղղությամբ։
Սրբազանն էլ հայտարարեց՝ զգացված է մեղադրողի հաճոյախոսություններից, երբ բնութագրվեց որպես ազդեցություն ունեցող, հեղինակություն ունեցող։
«Իհարկե, առիթներ ունեցել եմ տարբեր մարդկանցից լսելու, բայց որ մեղադրող կողմից դա պետք է լսեի՝ մեծ անակնկալ էր ու շատ հաճելի, շնորհակալ եմ»,- ընդգծեց Սրբազանը։
Արշակ Սրբազանը հաստատեց այո՛, ինքը ծառայության բերումով ունի որոշակի հեղինակություն։
Ըստ Սրբազանի՝ խափանման միակ միջոցը, որը կօգնի, որ իր ազդեցությունն ընդհանրապես չեզոքացվի՝ մահապատիժն է։
«Ոնց որ «Սուրք Գիրք»-ը կասեր՝ «Զուր են Ձեր ջանքերը»»,- հավելեց Սրբազան Հայրը։
Այսպիսով՝ դատավոր Արթուր Ադամյանը մերժեց դատախազի միջնորդությունը, Արշակ Սրբազանը չի կալանավորվի։