Շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան. ՔՊ-ականը՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման մասին
15/04/2026 13:41

Շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան. ՔՊ-ականը՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման մասին

ՔՊ-ական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը կարծում է, որ հայ գործարարները Ռուսաստանում խնդիրների չեն բախվում։

«Խնդիրները 30 տարում էլ եղեն են, դրանք քաղաքական գործիքներ են, որոնք օգտագործվում են տարբեր երկրների կողմից, առավել ևս, խոշոր երկրի»,- լրագրողների հետ զրույցում ասաց նա։

ՔՊ-ականի խոսքով՝ Հայաստանն էլ ունի գործիքներ, որոնք կիրառում է։

Ըստ Սուքիասյանի՝ համաշխարհային իրավիճակը, ի վերջո, կհանգեցնի նրան, որ ավելի ճիշտ որոշումներ կայացվեն։

Նա կարծում է, թե հարաբերությունները սրվում են Հայաստանի ինքնիշխանության պատճառով։

«Երբ Հայաստանն ուզում է ավելի մեծ ինքնիշխանություն ունենալ, ավելի անկախ որոշումներ կայացնել, այդ ամենը սկսում է ճնշվել, որովհետև շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան»,- նշեց Խաչատուր Սուքիասյանը։

ՔՊ-ականը հայտարարեց, որ Ռուսաստանը Հայաստանին թանկ գնով գազ է վաճառել, մինչդեռ, վերջին 20 տարում գազի գնման գները բոլորովին այլ են։

Շատ երկրներ չեն ուզում, որ Հայաստանը լինի ինքնիշխան. ՔՊ-ականը՝ հայ-ռուսական հարաբերությունների սրման մասին