Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար
20/04/2026 11:50

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան, թուրքական լրատվամիջոցներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը։

«Բացման համար ստեղծվել են բոլոր անհրաժեշտ ենթակառուցվածքները»,-հավելել է նա։

Հիշեցնենք, որ Կոստանյանը վերջերս մասնակցել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին։

Նա վստահեցրել է, որ երկրների միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը զգալի առաջընթաց է գրանցել և ընդլայնվել է արտաքին գործերի նախարարությունների մակարդակով շփումներից այն կողմ։

Նշել է, որ երկխոսությունը զարգանում է նաև ղեկավարների մակարդակով և տարբեր նախարարությունների միջև, ինչը վկայում է փոխգործակցության ավելի լայն ձևաչափի անցման մասին։

Հայաստանը քաղաքականապես և տեխնիկապես պատրաստ է բացել Թուրքիայի հետ սահմանը, որոշումը հիմա պետք է կայացնի Անկարան. ՀՀ փոխարտգործնախարար