.png)
Սլավիկ Գալստյանը բրոնզե մեդալ նվաճեց ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ 67 կգ քաշային Սլավիկ Գալստյանը դարձել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:
Ալբանիայի մայրաքաղաք Տիրանայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Գալստյանը մրցել է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Հրուշինի հետ և առավելության հասել նրա նկատմամբ՝ 5:3 հաշվով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Սուրեն Աղաջանյանը նվաճել է արծաթե մեդալ։ Երեկ էլ Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել էր Մալխաս Ամոյանը, իսկ Կարեն Ասլանյանը (63 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր