Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը
27/04/2026 13:33

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը

Հակակոռուպցիոն կոմիտեից հաստատեցին, որ Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանը ձերբակալվել է՝ չմանրամասնելով. թե ինչ գործի շրջանակներում է նա ձերբակալվել:

Կոմիտեի մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանն Aysor.am-ին միայն հայտնեց, որ անհրաժեշտության դեպքում լրացուցիչ տեղեկատվությամբ հանդես կգան:

Նշենք, որ 5-րդ ալիքի տեղեկություններով, Հակակոռուպցիոն կոմիտեն բերման է ենթարկել Սամվել Կարապետյանի թիմակից, հետախույզ Արթուր Ավանեսյանին։

Ըստ հրապարակման, ենթադրվում է, որ Ավանեսյանի ձերբակալությունը Սամվել Կարապետյանի թիմակիցների վերջին շրջանի ձերբակալությունների տրամաբանության մեջ է և կապված է ընտրական գործընթացներում ենթադրյալ խախտումների հետ:

Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց Արթուր Ավանեսյանի ձերբակալությունը