Եթե Փաշինյանը մնա, Հայաստան չի լինելու առնվազն այն բովանդակությամբ, ինչ-որ մենք գիտենք. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)
28/04/2026 14:36

Եթե Փաշինյանը մնա, Հայաստան չի լինելու առնվազն այն բովանդակությամբ, ինչ-որ մենք գիտենք. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)

 Ինչքան էլ, որ առաջիկա ընտրությունը վճռական նշանակություն ունենա, ոչինչ չի ավարտվում սրանով, եթե ընտրություններով չհաջողվի հաջողության հասնել, պայքարը պետք է շարունակել այնքան, մինչև որ արձանագրվի հաղթանակ, բայց մենք մեզնից հասանելիքը կտանք, որ Նիկոլ Փաշինյանը չլինի վարչապետ, «Հարցեր կան» հաղորդմանն ասել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Կարպիս Փաշոյանը։

«Մեզ պետք չէ պարզապես մեխանիկական իշխանափոխություն, մեզ պետք է արժեքների պաշտպանություն՝ Ցեղասպանության հիշողության, Արցախյան շարժման, նախնիների դավանած արժեքների, Առաքելական եկեղեցու պաշտպանությունը պետք է լինի առաջնային։

Ես դիմում եմ անհատներին և ասում եմ՝ պետք է պայքարել, պետք է պայքարի դրոշակը վերցնենք և մեր ժողովրդին դուրս բերենք այս ստորացման շրջափուլից։ 

Մենք սխալ ուղղությամբ ենք գնում, Հայաստանը զոհաբերելու գնով խաղաղություն և բարեկեցություն չի լինի, իսկ Հայաստանն արժևորվում է մեր դավանած արժեքներով, ի վերջո, ազգային պետություն ենք։ Նիկոլ Փաշինյանն իրենով է պայմանավորում ամեն ինչ, եթե Փաշինյանը մնա, Հայաստան չի լինելու առնվազն այն բովանդակությամբ, ինչ-որ մենք գիտենք»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Եթե Փաշինյանը մնա, Հայաստան չի լինելու առնվազն այն բովանդակությամբ, ինչ-որ մենք գիտենք. Կարպիս Փաշոյան (Տեսանյութ)