Իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկվածներ
29/04/2026 13:43

Իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկվածներ

Իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, բերման ենթարկված քաղաքացիներ կան։ Այս մասին Aysor.am-ին տեղեկացրեց  «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ Գոհար Մելոյանը: Նա այլ մանրամասներ չհայտնեց, միայն ասաց, որ իրավիճակի վերաբերյալ ավելի ուշ տեղեկություններ կհրապարակեն:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոնն օրեր առաջ ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նա 2 ամսով կալանավորվեց: Ավանեսյանի հետ ևս 3 քաղաքացի է ձերբակալվել:

Հակակոռուպցիոն կոմիտեն ձայնագրություն էր հրապարակել, որը ենթադրաբար առնչվում է նրանց:

Իրավապահները խուզարկություններ են իրականցրել «Ուժեղ Հայաստան»-ի Ավանի գրասենյակում, կան բերման ենթարկվածներ