Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանն ու ազգային անվտանգությանը. Անտոնիու Կոշտա (Տեսանյութ)
05/05/2026 12:18

Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանն ու ազգային անվտանգությանը. Անտոնիու Կոշտա (Տեսանյութ)

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան հայտարարեց, որ այսօրվա գագաթնաժողովը կարևոր ուղենիշ է Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման մեջ. «Այն արտացոլում է վերջին տարիների նշանակալի նվաճումները՝ և՛ քաղաքացիների ձեռնարկությունների, և՛ հասարակությունների համար շոշափելի օգուտներ բերելու մեր ընդհանուր հավակնությունը։

Ճշմարի՛տ է, սիրելի՛ Նիկոլ, Հայաստանի աշխարհագրական դիրքը չի փոխվել, բայց դուք արմատապես փոխել եք ձեր երկրի պայմանները։ 

ԵՄ-Ն ուժգնորեն աջակցում է Հայաստանի սոցիալ-տնտեսական բարեփոխումների օրակարգին՝ ներառյալ տեխնիկական և ֆինանսական օժանդակության միջոցով»,-նշեց Կոշտան։

Հավելեց՝ երեկ Ալիևի մասնակցությունը գագաթնաժողովին երկու երկրների միջև նոր մթնոլորտի վկայություն է։ Նրա խոսքով՝ կայուն և բարեկեցիկ Հարավային Կովկասը Հայաստանի ապագայի գրավականն է։

«Հայաստանը դարձել է Եվրոպայի և Ասիայի միջև փոխկապակցվածության հանգույց, ԵՄ-ն Հայաստանի համար երկարաժամկետ գործընկեր է հանդիսանում։ Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանն ու ազգային անվտանգությանը»,-ասաց Կոշտան։

Մանրամասները՝ տեսանյութում։

Մենք հանձնառու ենք աջակցել Հայաստանի դիմակայությանն ու ազգային անվտանգությանը. Անտոնիու Կոշտա (Տեսանյութ)