Բոլոր բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)
05/05/2026 10:33

Բոլոր բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)

ԵԽ նախագահի ու Եվրոպական Հանձնաժողովի նախագահի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Հայաստանին տրամադրվող աջակցության համար։

«Ժողովրդավարությունը մեզ համար հանգամանքների պատահական բերում չէ, այլ ռազմավարություն է, որը գիտակցաբար որպես որոշում որդեգրված է Հայաստանի ժողովրդի կողմից»,- նշեց նա։

Փաշինյանի խոսքով՝ բոլոր բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են։

Բարեփոխումների հետագա ընթացքը ապահովելու համար, ըստ նրա, անհրաժեշտ է ինստիտուցիոնալ ու օրենսդրական ավելի մեծ ներդրում։

«Այս առումով ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը շատ կարևոր է»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։

Բոլոր բարեփոխումները, որ հնարավոր էր իրագործել՝ հենվելով միայն քաղաքական կամքի վրա, իրականացված են. Նիկոլ Փաշինյան (Տեսանյութ)