Փաշինյանը Պուտինին դիվանագիտական ահավոր սխալ պատասխան տվեց. նույնիսկ 7-րդ դասարանցին նման պատասխան չէր տա. Օսկանյան (Տեսանյութ)
12/05/2026 13:13

Փաշինյանը Պուտինին դիվանագիտական ահավոր սխալ պատասխան տվեց. նույնիսկ 7-րդ դասարանցին նման պատասխան չէր տա. Օսկանյան (Տեսանյութ)

Մի քանի շաբաթ առաջ էր Մոսկվայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանին փաստի առաջ կանգնեցրեց ԵԱՏՄ-ԵՄ ընտրության մասով, սակայն Փաշինյանն ահավոր սխալ դիվանագիտական պատասխան տվեց․ ուղիղ եթերում հայտարարել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը։

Նրա խոսքով՝ նույնիսկ 7-րդ դասարանի աշակերտը նման պատասխան չէր տա. «Ավելի պատկերավոր ասեմ՝ ամուսնացած ես ու կինդ հայտնաբերում է, որ սիրուհի ունես ու քեզ փաստի առաջ է դնում, միգուցե, ներում է, բայց ասում է՝ ընտրություն արա։ Եվ դու ասում ես՝ չգիտեմ՝ սիրուհին ինձ հետ կամուսնանա՞, թե՞ չէ, դեռ հակասություն չկա, շարունակենք միասին ապրել, հետո ինքը, երբ որոշի, ես կկողմնորոշվեմ»։

Փաշինյանը Պուտինին դիվանագիտական ահավոր սխալ պատասխան տվեց. նույնիսկ 7-րդ դասարանցին նման պատասխան չէր տա. Օսկանյան (Տեսանյութ)