Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը քաղաքական ենթատեքստ ունի. Փաստաբան (Տեսանյութ)
14/05/2026 11:37

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը քաղաքական ենթատեքստ ունի. Փաստաբան (Տեսանյութ)

Հակակոռուպցիոն դատարանում այսօր «Հայրենիք» կուսակցության գլխավոր քարտուղար Խաչիկ Գալստյանի գործով վկաներն են հարցաքննվելու, լրագրողներին այս մասին ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։

«Հույս ունեմ, որ վկաների հարցաքննությունից հետո նորից խափանման միջոցի հարց կքննարկվի»,-ասաց Բաբայանը։

Նա նշեց՝ Խաչիկ Գալստյանին տնային կալանքի տակ պահելու ռիսկը բացակայում է ամբողջությամբ։

«Եթե այդ ռիկսերը կային, ապա դրանք ամբողջությամբ 20 մլն դրամ գրավով հնարավոր էր զսպել։ Այո՛, ես շարունակում եմ տնային կալանքի վերաբերյալ որոշումը կապել հունիսի 7-ին սպասվող ընտրությունների հետ։ Տեսնում ենք, որ իշխանությունը նպատակ ունի ընդդիմադիր հայացքներ ունեցող քաղաքական ու հասարակական ակտիվ գործիչներին ճնշելու միջոցով զերծ պահել ընտրություններին մասնակցելուց»,-ասաց Բաբայանը։

Փաստաբանը հիշեցրեց, որ չկա այնպիսի մի ցուցմունք, որն ուղիղ կապ կունենա Խաչիկ Գալստյանի հետ, կամ կարող էր հաստատել, որ Խաչիկ Գալստյանը որևէ հանցավոր արարք է կատարել։

«Հետևաբար, տրամաբանություն չկար այս ծանր խափանման միջոցն ընտրելու, այն էլ՝ այսպիսի համակցվածությամբ»-ասաց Բաբայանը։

Խաչիկ Գալստյանի խափանման միջոցը քաղաքական ենթատեքստ ունի. Փաստաբան (Տեսանյութ)