«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը
14/05/2026 13:42

«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն այսօր լրագրողների հետ զրույցում չմեկնաբանեց ադրբեջանական գերության մեջ գտնվող Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանի ուղերձը։

«Մեկնաբանություն չունեմ»,-ասաց Արարատ Միրզոյանը։

Հիշեցնենք՝ Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել Բաքվի բանտից։ Նա դիմել է մարդու իրավունքների պաշտպանին, միջազգային իրավունքի պաշպաններին` նշելով, որ անհետացել են իր վերաքննիչ բողոքն ու դատարանում իր վերջին խոսքի սղագրությունը։

Բաբայանը նշել է, որ Բաքվի դատարանում «դատավարությունն» ընթացել է բոլոր հնարավոր խախտումներով։ Արցախի նախկին արտգործնախարարը կոչ է արել օգնել իրենց ձայնը բարձրացնելու միջազգային կառույցներում` արդարությունը վերականգնելու համար։

Նա նաև պատմել է իր և Բաքվում պահվող մյուս գերիների նկատմամբ վերաբերմունքի, իրենց գերեվարման պայմանների մասին։

«Մեկնաբանություն չունեմ». Արարատ Միրզոյանը չմեկնաբանեց Դավիթ Բաբայանի ուղերձը