.jpg)
Այս իշխանության համար ամենաուժեղ մուրճը Քրեական օրենսգիրքն է. Արսեն Բաբայան (Տեսանյութ)
AntiCor հակակոռուպցիոն հարթակը մեկ ամիս տևողությամբ հետազոտություններ է իրականացրել և փորձագետները համակարգային կոռուպցիայի լուրջ խնդիրներ են արձանագրել, «Կոռուպցիան նախընտրական փուլում» աշխատաժողովի ընթացքում ասաց փաստաբան Արսեն Բաբայանը։
Նրա խոսքով, նախընտրական պաշտոնական քարոզարշավը չնայած որ 8 օր է՝ ինչ մեկնարկել է, բայց դրանից առաջ էլ քարոզարշավ ընթանում էր։
«Որպես կոռուպցիայի դրսևորման միջոց շարունակում են արդիական լինել քրեական վարույթները։ Այս իշխանության համար ամենաուժեղ մուրճը դարձել է Քրեական օրենսգիրքը։ Ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց մոտ 45 տոկոսն արդեն գոնե մեղադրյալի կարգավիճակ ունեցել է ամենատարբեր առիթներով»,-ասաց Արսեն Բաբայանը։