Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած արցախցի Արթուր Օսիպյանին ասել են, թե «խուլիգանություն» է կատարել
18/05/2026 20:32

Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած արցախցի Արթուր Օսիպյանին ասել են, թե «խուլիգանություն» է կատարել

Հայտնի է դարձել, թե այսօր քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած արցախցի քաղաքական գործիչ Արթուր Օսիպյանին ձերբակալելիս՝ ինչ պատճառաբանություն են ներկայացրել։ Օսիպյանին ձերբակալել են «խուլիգանություն կատարելու կասկածանքով»:

Այդ մասին լրատավմաիջոցներին ՆԳՆ-ից են հայտնել։

Հիշեցնենք՝ այսօր Արցախի հեղափոխական կուսակցության նախագահ Արթուր Օսիպյանը քարոզարշավի ժամանակ մոտեցել էր Փաշինյանին ու Արցախի վերաբերյալ հարցեր ուղղել նրան, Փաշինյանն էլ հունից դուրս էր եկել։

Որոշ ժամանակ անց տեղեկություն տարածվեց, որ արցախցի Օսիպյանին ձերբակալել են։ ՆԳՆ-ից էլ ասում են՝ «խուլիգանություն կատարելու կասկածանքով»։

Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճի մեջ մտած արցախցի Արթուր Օսիպյանին ասել են, թե «խուլիգանություն» է կատարել