.png)
Բանտային պայմաններում ի՞նչ առաջարկ են արել Սամվել Կարապետյանին. Մանրամասներ (Տեսանյութ)
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է, որ մինչև ձերբակալությունն ու նաև կալանքի ընթացքում իրեն տարբեր առաջարկներ են արվել՝ եկեղեցու պաշտպանության թեմայից հրաժարվելու դիմաց։
Հայկական լրատվամիջոցների խմբագիրների հետ հանդիպման ժամանակ Կարապետյանն ասել է, որ երբ իր տան վրա «հազար հոգով հարձակվել էին», իրեն բարձր մակարդակով առաջարկել են «գնալ մի տեղ սուրճ խմելու» և հայտարարել, թե այլևս չի պաշտպանելու եկեղեցին։
«Դրանից հետո թե՛ ՀԷՑ-ը, թե՛ ամեն ինչ հետ է վերադարձվում։ Չեմ ընդունել առաջարկը, և գնացել ենք առաջ»,- նշել է նա։
Կարապետյանի խոսքով՝ նման առաջարկներ իրեն փոխանցվել են նաև բանտում՝ Մոսկվայում գտնվող իր ընկերների միջոցով։
Մանրամասները՝ տեսանյութում։