.jpg)
Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով. Մարկո Ռուբիո
Հայաստանի և ԱՄՆ-ի միջև համապարփակ ռազմավարական հարաբերություններն այսօր առավել ամուր են, քան՝ երբևէ. Երևանում ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ համատեղ փաստաթղթեր ստորագրելուց հետո հայտարարեց ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը։
«Չափազանցություն չի լինի ասել, որ մենք թևակոխել ենք պատմականորեն աննախադեպ մի փուլ»,-ասաց Միրզոյանը։
Նա նշեց, թե բոլոր պայմանավորվածությունները շահեկան են Հայաստանի համար և աննախադեպ հնարավորություններ են բացելու երկրի համար։
«Այս համաձայնությունն ամենախոշոր քայլերից մեկն է այս պատմական ուղին իրականություն դարձնելու ուղղությամբ։ Սա Հայաստանում և տարածաշրջանում խաղաղության և բարգավաճման ճանապարհ է։ Մեր համագործակցությունը չի սահմանափակվում միայն TRIPP-ով։ Մենք շարունակում ենք զարգացնել մեր համագործակցությունը տարբեր ուղղություններով»,-հայտարարեց Մարկո Ռուբիոն։
Նա նշեց, թե հիմնարար աշխատանքներ են իրականացնում, որոնք հիմք կհանդիսանան, որպեսզի հայերն ու ամերիկացիները կարողանան միասին աշխատել։