Երկու տասնյակից ավելի հասցեներում խուզարկություններ են․ «Հետք»
02/06/2026 09:59

Երկու տասնյակից ավելի հասցեներում խուզարկություններ են․ «Հետք»

«Հետքի» տեղեկություններով այսօր՝ 2026թ. հունիսի 2-ի վաղ առավոտյան, Արմավիրի մարզում ոստիկանությունն ու Քննչական կոմիտեն լայնամասշտաբ խուզարկություններ են սկսել։ Լրատվամիջոցի աղբյուրը հայտնել է, որ իրավապահները զենք-զինամթերք են փնտրում։

Ներքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մանրամասներ չի հայտնել, սակայն նշել է, որ երկու տասնյակից ավելի հասցեներում Քրեական ոստիկանության ծառայողներն ու քննիչները խուզարկություններ են իրականացնում։

Երկու տասնյակից ավելի հասցեներում խուզարկություններ են․ «Հետք»