Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, երկիրը կորցնում է ժողովրդավարության վերջին փշրանքները. Մելիքյան
05/06/2026 23:01

Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, երկիրը կորցնում է ժողովրդավարության վերջին փշրանքները. Մելիքյան

Արմեն Աշոտյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշումը դեռ չկա, լրագրողներին հայտնեց փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Հանրապետության հրապարակից ինչ-որ մի թեկնածու հրահանգներ է տալիս, իհարկե, ոչ ուղիղ այս գործընթացի հետ կապված, բայց հավատացնում եմ,  որ այս գործընթացն ունի ուղիղ քաղաքական բովանդակություն։

Այսինքն՝  կարող ենք հետևություն անել, որ յուրաքանչյուր քաղաքական գործչի, հանրային գործչի վրա ինչ-որ գործեր կան երկար տարիներ պահված, որ ցանկացած պահի  կարող են վերածվել դատախազության կողմից մեղադրանքի որոշման, քննչականի կողմից՝ կալանքի միջնորդության»,-նշեց փաստաբանը։

Մելիքյանի խոսքով՝ սա ժողովրդավարության հետ որևէ կապ չունի, մեր երկիրը ժամ առ ժամ կորցնում է ժողովրդավարական լինելու վերջին փշրանքները։