.jpg)
Հայաստանում այս փուլում իշխանափոխության մեկ հնարավորություն կա. Արսեն Բաբայան
Հայաստանում այս փուլում իշխանափոխության մեկ հնարավորություն կա: Այդ միակ հնարավորությունը շատ մասնակցությունն է, այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության անդամ, փաստաբան Արսեն Բաբայանը։
«Հարգելի, սիրելի մարդիկ, անպայման մասնակցեք քվեարկությանը: Անպայման ընտրեք ձեր նախընտրած թեկնածուին եւ իշխանափոխությունը կլինի անխուսափելի...
Չմասնակցելով քվեարկությանը՝ երաշխավորելու եք, որ ՔՊ-ն շարունակի իշխանություն ունենալ: Սա նույնպես դիրքորոշում է:
Հիշեք. Որոշողը բացառապես ՀՀ քաղաքացին է»,- նշել է նա։