.png)
Եվս 167 չգրանցված ձայն՝ «Ուժեղ Հայաստանի» օգտին. վերահաշվարկը շարունակվում է
27/26 ընտրական տեղամասում վերահաշվարկի արդյունքում պարզվել է՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքը 183 ձայն ունի։ ԿԸՀ-ի պաշտոնական կայքում գրանցել էին 16 ձայն։
Այդ մասին «Ուժեղ Հայաստանի» անդամ Շիրազ Մանուկյանն է հայտնել։

Հիշեցնենք՝ հարյուրավոր ձայներ են ավելացել «Ուժեղ Հայաստանի» օգտին՝ կուսակցության պահանջած վերահաշվարկի արդյունքում։ Գործընթացը շարունակվում է։ Ամբողջական արդյունքները հայտնի դառնալուց հետո կուսակցությունը կհայտնի իր որոշման մասին՝ հետագա քայլերի վերաբերյալ։