Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա. Սարգսյան (Տեսանյութ)
12/06/2026 13:42

Միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա. Սարգսյան (Տեսանյութ)

Լրագրողներն այսօր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանից հետաքրքրվեցին, թե ե՞րբ կունենանք Անդրանիկ Մարգարյանի երազած Հայաստանը, որին ի պատասխան Սարգսյանը նշեց. «Տեսնենք»։

Անդրադառնալով այս օրերին ընտրությունների մասով իր հայտարարությունների քննադատություններին՝ ՀՀ երրորդ նախագահը նշեց, որ հարցը հնչել է Սահմանադրության փոփոխության համատեքստում, իր պատասխանն էլ  բխել է այդ տրամաբանությունից.

«Մարդիկ, ովքեր մանիպուլացնում են իմ խոսքը կա՛մ չեն ըմբռնել իմ խոսքը, կա՛մ ապուշ են, որովհետև միայն ապուշը կարող է մտածել, թե ես կարող եմ արդարացնել մեկին, ով գիտակցված կապիտուլյացիայի է տարել ՀՀ-ն, ով հանձնել է իմ հայրենիքը, ով հարձակվել է իմ եկեղեցու վրա և ով իմ երկրի տարածքները թողել է թշնամու կապիտուլյացիայի տակ։ Եվ ի՞նչ է ստացվում, այսքանից հետո նա մեղավոր է միայն երրորդ ժամկետով գնալու համար»։

Նախագահը հրաժարվեց այլ հարցերի պատասխանել՝ նշելով, որ մի քանի օր առաջ բոլոր հարցերի պատասխանը տվել է։