.jpg)
Հայաստանը սխալ կգործի, եթե կենտրոնանա միայն Արևմուտքի օգնության վրա. Նարիշկին
Հայաստանի ղեկավարությունը սխալ կգործի, եթե առաջնորդվի բացառապես Արևմուտքի աջակցությամբ, ՏԱՍՍ-ին հայտարարել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը։
«Եթե Հայաստանի ղեկավարությունը կենտրոնանա բացառապես Արևմուտքի որևէ օգնության կամ աջակցության վրա, ապա, իհարկե, սխալ կգործի, և այդ դեպքում երկրի ներսում իրավիճակը կբարդանա։ Անշուշտ, լրացուցիչ խոչընդոտներ և դժվարություններ կառաջանան երկրի տնտեսական զարգացման համար։ Սակայն ես, այնուամենայնիվ, հույս ունեմ, որ Հայաստանի ղեկավարությունը կգործի խելամիտ կերպով»,- ասել է Նարիշկինը։