«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարեց
17/06/2026 21:19

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարեց

Գլխավոր դատախազությունը երեկ ԿԸՀ միջնորդություն էր  ներկայացրել՝ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածուներ Ռոբերտ Քոչարյանի, Ասատուր Քոչարյանի և Ռուսլան Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվության համար։

ԿԸՀ-ն բավարարել է միջնորդությունը Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։

Ավելի վաղ ԿԸՀ-ն բավարարել էր նաև Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը։

«Հայաստան» դաշինքի ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու միջնորդությունը ԿԸՀ-ն բավարարեց