.jpg)
Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով
«Ուժեղ Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Դավիթ Ղազինյանը կալանավորվեց 2 ամսով։
Հիշեցնենք, որ երեկ ԿԸՀ-ն բավարարել է Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից զրկելու և նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ միջնորդությունները։
Ավելի վաղ Ղազինյանը վստահություն էր հայտնել, որ իր նկատմամբ հարուցված վարույթն իշխանության վախերի մասին է․ «Սա ուղղված է և՛ իմ, և՛ մեր քաղաքական ուժի ակտիվության դեմ»։