.jpg)
Քաղաքապետարանում ծեծի ենթարկված ավագանու անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է, դիմել է հիվանդանոց
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սարգիս Տեր-Եսայանի ինքնազգացողությունը վատացել է՝ այսօր քաղաքապետարանում ծեծի ենթարկվելուց հետո։
«Փաստինֆո»-ի հետ զրույցում նա նշել է, որ դիմել է Էրեբունի ԲԿ։ Ճշգրտող հարցին, թե հաղորդում ներկայացնելո՞ւ է իր նկատմամբ կիրառված բռնության վերաբերյալ, Տեր-Եսայանը պատասխանել է. «Հիվանդանոց եմ եկել ստուգվելու, լավ չեմ զգում ինձ։ Գլխի ցավ ունեմ, աչքս էլ ուռել է։ Հնարավոր է՝ ոստիկանություն էլ գա, հնարավոր է՝ հաղորդում էլ ներկայացնեմ, տեսնենք»։
Հիշեցնենք՝ այսօր ավագանու նիստի ժամանակ իրավիճակը լարվել է, վեճը վերածվել է ծեծկռտուքի։
Ավելի ուշ ՔՊ-ական փոխքաղաքապետը Փամբուխչյանը, մեկնաբանելով տեղի ունեցածը, ծեծկռտուքի վերաբերյալ ասել է. «Կեցցե՛ ժողովրդի հաղթանակը»։