Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ծառայող արդեն 10 հոգևորական վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել
24/06/2026 10:28

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ծառայող արդեն 10 հոգևորական վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել

Հայաստան կատարած այցի ընթացքում Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ծառայող տասը և ավելի հոգևորականներ ստացել են վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագրեր, այս մասին Aysor.am-ին հայտնել են թեմի մամուլի ծառայությունից։

Տեր Արսեն քահանա Իսրայելյանը (ք.Վորոնեժ, Սուրբ Սարգիս եկեղեցի) և Տեր Երեմիա քահանա Վարդանյանը (ք. Իժևսկ, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի), որոնք ժամանակին ծառայել են բանակում որպես գնդերեց, արդեն մասնակցում են վարժական հավաքներին:

Նշվում է,  որ հապճեպ և անսպասելի կազմակերպված զորավարժությունների մասին որոշման հետևանքով եկեղեցականները զրկվել են ժամանակին ծառայության վայր վերադառնալու հնարավորությունից, որով և խաթարվել է ծուխերի բնականոն գործունեությունը:

«Քահանաներն, այնուամենայնիվ, պատրաստակամ են հայրենիքի առաջ կատարել իրենց պարտականությունները»,- նշել են թեմից։

Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմում ծառայող արդեն 10 հոգևորական վարժական հավաքներին մասնակցելու ծանուցագիր է ստացել