Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիա է մեկնել միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով. CNN
07/07/2026 14:56

Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Թուրքիա է մեկնել միայն Էրդողանի նկատմամբ հարգանքից ելնելով. CNN

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի՝ Անկարայում անցկացվող գագաթնաժողովին մասնակցելու է մեկնել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ ունեցած հարգանքից ելնելով։ Այդ մասին հայտնել է CNN հեռուստաալիքը։

Հեռուստաալիքը հիշեցրել է, որ Թրամփը նախկինում հայտարարել էր, թե Թուրքիայի առաջնորդին իր ընկերն է համարում։ CNN-ի աղբյուրի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախագահին և նրա թիմի անդամներին մասնավոր կարգով տեղեկացվել էր, որ գագաթնաժողովին չմասնակցելը կընկալվի որպես անհարգալից վերաբերմունք Էրդողանի նկատմամբ։

Միաժամանակ, ամերիկացի առաջնորդն ի սկզբանե թերահավատորեն էր վերաբերվում դաշինքի գործընկերների հետ հանդիպմանը, քանի որ դժգոհ էր, որ նրանցից շատերը ԱՄՆ-ին չեն աջակցել Իրանի դեմ պատերազմի ընթացքում։ Այդ պատճառով CNN-ի աղբյուրները վստահ չեն, որ գագաթնաժողովը կանցնի հարթ, «հաշվի առնելով նախագահի վատ տրամադրությունը»։

Սպասվում է, որ Թրամփը երեքշաբթի առավոտյան կժամանի Անկարա։ Թուրքական կողմը նրա համար նախապատրաստել է բարձր մակարդակի պաշտոնական ընդունելության արարողություն։ Տեղի վերլուծաբանների գնահատմամբ՝ բանակցություններից հետո Էրդողանն ու Թրամփը հանդես կգան առանձին համատեղ մամուլի ասուլիսով։